Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՄԱՅԱԿ ԿԱՄՈՅԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Հմայակ Կամոյի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 35VQ877 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2020-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 87 493 (ութսունյոթ հազար չորս հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 73 175 (յոթանասուներեք հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) դրամ ապառք, 14 318 (տասնչորս հազար երեք հարյուր տասնութ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Հմայակ Կամոյի Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հմայակ Կամոյի Գևորգյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`