Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԻՀՐԱՆ ԱՇՈՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Միհրան Աշոտի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ VAZ 2105 մակնիշի, 34LD223 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2014-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 93 332 (իննսուներեք հազար երեք հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 69 000 (վաթսունինը հազար) դրամ ապառք, 24 332 (քսանչորս հազար երեք հարյուր երեսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1․Միհրան Աշոտի Կարապետյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16։10-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Միհրան Աշոտի Կարապետյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`