Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Հայկ Արամայիսի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ VAZ 21061 մակնիշի, 33TO146 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2012-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 122 075 (մեկ հարյուր քսաներկու հազար յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 88 549 (ութսունութ հազար հինգ հարյուր քառասունինը) դրամ ապառք, 33 526 (երեսուներեք հազար հինգ հարյուր քսանվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1․Հայկ Արամայիսի Խաչատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հայկ Արամայիսի Խաչատրյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`