Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչական վարույթի լսումների օր նշանակելու վերաբերյալ

08.02.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Աշոցքի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով

Ձեր կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, Աշոցքի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով հարուցված վարչական վարույթի լսումների օր նշանակվում է 2024 թվականի փետրվարի 13-ին ժամը 11:00-ին:

Խնդրվում է 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին ներակայանալ ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան (հասցե ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1, երկրորդ հարկ, սենյակ 7, իրավաբանական բաժին), մասնակցելու Ձեր հանդեպ հարուցված վարչական գործի քննությանը: Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք՝ նաև լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փաստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցվումն ուղարկվում է՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ աշխատանքի վայրի հասցեով (վարչական վարույթի նյութերում դրա առկայության դեպքում) և անձի վերջին հայնտի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին(բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական վարույթը հարուցվել է համայնքի կողմից), իսկ վարաչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով...

Նույն հոդվածի 15-րդ մասով սահմանաված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նշված գործողությունները կատարելուց հետո՝ 5-րդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1

Հեռ..` +37424521482

Վեբ կայք` https://ashotsq.am/Pages/Home/default.aspx

Էլ. փոստ`