Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՐԳ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.02.2024Թ. ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 01 ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.02.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 63


ՕՐԱԿԱՐԳ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.02.2024Թ. ՀԵՐԹԱԿԱՆ
ԹԻՎ 01 ՆԻՍՏԻ
«15» Փետրվարի 2024թ. ժամը՝ 11.00

1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի փետրվարի 15-ի թիվ 01 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան

3. Հողի հարկի ապառքի և անշարժ գույքի հարկի արտոնություն սահմանելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան

4. Փամբակ համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփանության՝ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի տնօրինմանը փոխանցելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 09․02․2022թ-ի թիվ 11-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան

6․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան

7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն Ինգա Նորայրի Սիրեկանյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։
զեկ. Ա. Օհանյան

8. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն Օնիկ Օնիկի Պեպանյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։
զեկ. Ա. Օհանյան

9․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
10. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
11․ «Աստղիկ» բարեգործական ՀՄԴ-ին կարի արտադրամաս շահագործելու նպատակով, Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող Վահագնի գյուղի վարչական կենտրոնի շենքի 142,2 քմ մակերեսով նկուղը վարձակալությամբ տրամադրելու մասին։
զեկ. Ա. Օհանյան

12․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի օր սահմանելու մասին։

զեկ. Ս. Կոստանդյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`