Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էդվարդ Ամասիկի Սարգսյան Վերգուշ Էդվարդի Սարգսյան Կարինե Էդվարդի սարգսյան Իռա Սարգսի Սարգսյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Դողս Ադամյան պողոտա 26 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N 28

29.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Դողս գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2012-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 292738/երկու հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 177196 /հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր իննսունվեց / ՀՀ դրամ, տույժ՝ 115542/ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 114527/ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 98241/ իննսունութ հազար երկու հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ, տույժ՝ 16286/ հարյուր վաթսուներկու հազար ութանասունվեց/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝407265/ չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում: Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`