Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 183-Ա ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 15/24 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, Սերյոժա Գարուշի Առաքելյանը /հասցե`ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնք գյուղ․ Գեղակերտ, Աբովյան փող, թիվ 6տուն, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների և ծանուցման հիման վրա, 2024 թվականի հունվարի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Սերյոժա Գարուշի Առաքելյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 30.01.2024թ. թիվ 15/24 վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերյոժա Գարուշի Առաքելյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող <<Վեկտոր պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Սերյոժա Գարուշի Առաքելյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է` ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գտնվող հողի հարկի և գույքահարկի գծով ՝ մինչև 2020թվականը կազմում են 203303 /երկու հարյուր երեք հազար երեք հարյուր երեք / ՀՀ դրամ, որից ապառք՝ 139782/հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր ութանասուներկու / ՀՀ դրամ, տույժ՝ 63521/ վաթսուներեք հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 36540/ երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 31943/ երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 4597/ չորս հազար իննսունյոթ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 239843/ երկու հարյուր երեսունինը հազար ութ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ։



1․Խոյ համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-060-0001-0005, 0․0565 հա, բնակելի կառուցապատման հողի հարկի պարտքը կազմում է մինչև 2020 թվականը կազմում են՝ 25681 /քսանհինգ հազար վեց հարյուր ութանասունմեկ / ՀՀ դրամ, որից ապառք՝ 15178/տասնհինգ հազար հարյուր յոթանասունութ / ՀՀ դրամ, տույժ՝ 10503/ տաս հազար հինգ հարյուր երեք/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 36540/ երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 31943/ երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 4597/ չորս հազար իննսունյոթ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 62221/ վաթսուներկու հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ։



2․ Խոյ համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-060-0001-001, շենք շինության պարտքը կազմում է մինչև 2020թվականը կազմում են՝ 177622 /հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր քսաներկու / ՀՀ դրամ, որից ապառք՝ 124604/հարյուր քսանչորս հազար վեց հարյուր չորս / ՀՀ դրամ, տույժ՝ 53018/ հիսուներեք հազար տասնութ/ ՀՀ դրամ



Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։

Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Խոյ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։Համաձայն«Հողիհարկիմասին» ՀՀօրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Սերյոժա Գարուշի Առաքելյանից հօգուտ Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդամենը՝ 239843/ երկու հարյուր երեսունինը հազար ութ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ։

Մինչև 2020թվականի հողի հարկի և գույքահարկի ընդհանուր պարտքը՝ 203303 /երկու հարյուր երեք հազար երեք հարյուր երեք / ՀՀ դրամ, որից ապառք՝ 139782/հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր ութանասուներկու / ՀՀ դրամ, տույժ՝ 63521/ վաթսուներեք հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 36540/ երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 31943/ երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 4597/ չորս հազար իննսունյոթ/ ՀՀ դրամ։

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4․Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի 900325172048 հաշվեհամարին, իսկ մինչև 2020 թվականը ներառյալ գույքահարկի / շենք- շինության համար/ հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի 900325172014 հաշվեհամարին, իսկ 2021-2023 թթ․ անշարժ գույքի հարկերը վճարել՝ 900325005768 հաշվեհամարին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`