Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԹՈՒՐ ԱՐԿԱԴԻԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Արթուր Արկադիի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 10 և 34 հասցեներում գտնվող (կադաստրային ծածկագրեր՝ 07-057-0929-0016, 07-057-0929-0004), ինչպես նաև՝ գյուղ Ձորաղբյուր, 1-ին այգեզանգված, 1բ թաղամաս, թիվ 27 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագրեր՝ 07-042-0157-0048, 07-042-0158-0001), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2020-2023 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 144 572 (մեկ հարյուր քառասունչորս հազար հինգ հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 124 890 (մեկ հարյուր քսանչորս հազար ութ հարյուր իննսուն) դրամ ապառք, 19 682 (տասնինը հազար վեց հարյուր ութսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1․Արթուր Արկադիի Կարապետյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 17։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արթուր Արկադիի Կարապետյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`