Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԼԵՔՍԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Ալեքսան Սամվելի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ VAZ 21150 մակնիշի, 35MP036 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2015-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 92 465 (իննսուներկու հազար չորս հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 69 300 (վաթսունինը հազար երեք հարյուր) դրամ ապառք, 23 165 (քսաներեք հազար մեկ հարյուր վաթսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Ալեքսան Սամվելի Սիմոնյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16։30-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ալեքսան Սամվելի Սիմոնյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`