Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Մհեր Մարգարի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ BMW 318 I մակնիշի, 35VD899 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2020-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 54 127 (հիսունչորս հազար մեկ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 45 060 (քառասունհինգ հազար վաթսուն) դրամ ապառք, 9 067 (ինը հազար վաթսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Մհեր Մարգարի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մհեր Մարգարի Օհանյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`