Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՌԱՖԻԿ ՍԻՄՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 2-րդ դաշտ, թիվ 6/13 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0347-0011), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2022-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 567 681 (հինգ հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 531 283 (հինգ հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր ութսուներեք) դրամ ապառք, 36 398 (երեսունվեց հազար երեք հարյուր իննսունութ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 17։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`