Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏԻ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Մկրտիչ Կարապետի Շաքարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 13-րդ թաղամաս, թիվ 12 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0121-0006), ինչպես նաև՝Ջրվեժ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0345-0049) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2018-2023 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 69 909 (վաթսունինը հազար ինը հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 60 259 (վաթսուն հազար երկու հարյուր հիսունինը) դրամ ապառք, 9 650 (ինը հազար վեց հարյուր հիսուն) դրամ տույժ, որոշում եմ.

1․Մկրտիչ Կարապետի Շաքարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 17։10-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մկրտիչ Կարապետի Շաքարյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`