Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գարիկ Մելքուշի Գրիգորյան Արտեմ Մելքուշի Գրիգորյան Արայիկ Մելքուշի Գրիգորյան Սիլվարդ Արտաշի Գրիգորյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Դողս Քասախի 50 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N33 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Դողս գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 337459/երեք հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 210679/երկու հարյուր տաս հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, տույժ՝ 126780/ հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 42850/ քառասուներկու հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 38557/ երեսունութ հազար հինգ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 4293/ չորս հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 380309/ երեք հարյուր ութանասուն հազար երեք հարյուր ինը/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում: Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`