Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵՅՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՔԵՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 21-ի զեկուցագիրը՝ Սեյրան Հովհաննեսի Քեյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ E 430 մակնիշի, 36ND425 պետհամարանիշով և HYUNDAI SONATA 2.4 մակնիշի, 35QQ107 պետհամարանիշի փոխադրամիջոցների գույքահարկի 2019-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 958 765 (ինը հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 791 400 (յոթ հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր) դրամ ապառք, 167 365 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր վաթսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Սեյրան Հովհաննեսի Քեյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 16։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սեյրան Հովհաննեսի Քեյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`