Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՎԻԹ ԿՈՐՅՈՒՆԻ ԽՈՒՄԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 21-ի զեկուցագիրը՝ Դավիթ Կորյունի Խումարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 45-րդ փողոց, թիվ 22 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0122-0024), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2020-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 66 023 (վաթսունվեց հազար քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 56 804 (հիսունվեց հազար ութ հարյուր չորս) դրամ ապառք, 9 219 (ինը հազար երկու հարյուր տասնինը) դրամ տույժ, որոշում եմ.

1․Դավիթ Կորյունի Խումարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 17։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Դավիթ Կորյունի Խումարյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`