Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի զեկուցագիրը՝ Նարինե Մխիթարի Հայկազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 35-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագրեր՝ 07-057-0929-0054), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2020-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 94 848 (իննսունչորս հազար ութ հարյուր քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 81 074 (ութսումնեկ հազար յոթանասունչորս) դրամ ապառք, 13 774 (տասներեք հազար յոթ հարյուր յոթանասունչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1․Նարինե Մխիթարի Հայկազյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 16։15-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նարինե Մխիթարի Հայկազյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`