Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի«Շիրակի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնեռլու համար

18.01.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի«Շիրակի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ինչպես նաև օրենքով սահմանված այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի <<Շիրակի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում։

Հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գ. Շիրակ գլխավոր փողոց 1 փակուղի 44/1 :

Տեղեկությունների համար զանգահարել՝ 077-76-75-59, 096-13-83-84 հեռախոսահամարներով։

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, գ.Շիրակ գլխավոր փողոց 1 փակուղի 44/1

Հեռ..` +37493138384 +37477767559

Էլ. փոստ`