Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.02.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 11–ին ժամը 15:00-ին Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ, 5-րդ փողոց, 15 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 093 07 95 70 հեռախոսահամարով:

ՀՀ Արմավիրի մարզի
«Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ, 5-րդ փողոց, 15 շենք

Հեռ..` +374 77 838343

Էլ. փոստ`