Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

05.03.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

«ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) ՀՀ քաղաքացիությունը 2) Բարձրագույն կրթությունը. 3) Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` 1) Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով 2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը 3) Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը 4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթից առնվազն 3 օր առաջ). 5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում) 6) աշխատանքային գրքույկի պատճենը 7) Զինվորական գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում /ՀՀ Արարատի մարզ գ. Բյուրավան/ 2019թ. մարտի 12-ից մինչև 2019թ. ապրիլի 10-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 14-00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել 077-62-02-16 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Բյուրավան

Հեռ..` +37477620216

Էլ. փոստ`