Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Արմավիրի մարզի «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

12.03.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Հառավարության 2010թ.-ի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մարտի 6-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Բերքաշատի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 15–ին ժամը 1400-ին Բերքաշատի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ Արմավիրի մարզ գ. Բերքաշատ :
Տեղեկությունների համար զանգահարել 094-69-06-06 հեռախոսահամարով:
ՀՀ Արմավիրի մարզի
<<Բերքաշատի միջնակարգ դպրոց>>
ՊՈԱԿ կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ Գ. Բերքաշատ

Հեռ..` +374 94 690606

Էլ. փոստ`