Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

07.05.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-ն որոշմամբ հաստատված ,,Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության,, մասին կարգի 6-րդ կետ

ՀՀ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը ,հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հայտարարում է մրցույթ:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող
փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը
7) զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ, ժամը 11: 00-14: 00-ը, Նորավանի միջնակարգ դպրոցի շենքում: Հասցե`ՀՀ,Սյունիքի մարզ, գ. Նորավան,Կենտրոնական փ., շ.6, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը կանցկացվի 2019թ. հունիսի 24-ին ժամը 14 :00-ին Նորավանի միջնակարգ դպրոցի շենքում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094)94-25-83 հեռախոսահամարով:

 

 

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Նորավան,Կենտրոնական փ., շ.6

Հեռ..` +374 94-94-25-83