Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.05.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

«ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00` բացի շաբաթ-կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 10-ին, ժամը` 14:00-ին` ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի N 4 հիմնական դպրոցում:
Հասցե` քաղաք Մասիս, 7-րդ փողոց թիվ 2: Տեղեկությունների համար զանգահարել 077-56-75-65 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 7փող., 2 շ.

Հեռ..` +374 236 44750

Վեբ կայք` https://masis4.schoolsite.am/

Էլ. փոստ`