Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.07.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ << Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

<<Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիություն,
2. բարձրագույն կրթություն,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հասատատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ (նույն օրը՝ փաստաթղթերը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն):
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հուլիսի 28-ից մինչև 2020թ. օգոստոսի 27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:
Փաստաթղթերը կընդունվեն սահմանված կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 72 ( հեռ. 010 – 52 38 82)
 

Հասցե` Երևան, Հանրապետության 72

Հեռ..` +374 10 52-38-82

Վեբ կայք` yerevan71.schoolsite.am

Էլ. փոստ`