Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ‹‹ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի զբաղեցնելու համար

30.07.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319-Ն որոշում

‹‹ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ – ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը;
2. Բարձրագույն կրթությունը;
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով;
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն;
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիրի) պատճեն;
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ);
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում);
6. Աշխատանքային գրքույկի պատճեն;
7. Զինվորական գրքույկի պատճեն;
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոցում /ՀՀ Արարատի մարզի գ․ Աբովյան/ 2020 թվականի օգոստոսի 5-ից 2020թ․ սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-ից մինչև ժամը 14։00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի։
Մրցույթը տեղի է կունենա 2020 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 14։00-ին, ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոցում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098-58-76-69 կամ 098-01-81-70 հեռախոսահամարներով։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Հասցե` Արարատի մարզ, գ. Աբովյան, փ. Աբովյան 1/7

Հեռ..` 098-01-81-70, 098-58-76-69

Էլ. փոստ`