Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.09.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010թ N319-Ն որոշում

Հայտարարություն

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը
հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու
պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
(դրանց առկայության դեպքում)
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք
օր առաջ)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հոկտեմբերի 12-ից 2020թվականի
նոյեմբերի 10-ը, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի կիրակի օրվանից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի
նոյեմբերի 19-ին ժամը 1200-ին,ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» ՔԿՀ-ի դահլիճում:
Մանրամասների հետ ծանոթանալ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Հառիճ «Արթիկ» ՔԿՀ, « Արթիկի
երեկոյան դպրոց» ՊՈԱԿ, կամ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի վարչություն (ք. Գյումրի, Գայի 14, 0312-5-05-10):


ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29.09.2020թ.

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Հառիճ <<Արթիկ>> ՔԿՀ

Հեռ..` 094-280-220

Էլ. փոստ`