Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը համար հայտարարություն

08.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշում

Հայտարարություն

ՀՀ Տավուշի մարզի «Բերդի Կ.Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական» դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը / հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը
7.Զինվորական գրքույկի պատճենը (տղամարդկանց դեպքում):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունվարի 16-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 900-ից 1400-ը, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 24-ին` ժամը 1400-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 14:
Տեղեկությունների համար զանգահարել` 0267 2-13-33, 077 97 05 05 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ քաղաք Բերդ, Մաշտոցի 14/3

Հեռ..` 0267 21333, 077970505

Էլ. փոստ`