Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

08.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

Հայտարարություն
Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2. բարձրագույն կրթությունը
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ)
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում)
6. աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 16-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից :
Փաստաթղթերի ընդունումը՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 24-ին` ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ , Լևոն Բեկի 1:
Տեղեկությունների համար զանգահարել` 094 26 12 75 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ,ք.Բերդ, Լևոն Բեկի 1

Հեռ..` 026722374

Վեբ կայք` berd1school.safe.am

Էլ. փոստ`