Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

08.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հուվարի 12-ից մինչև 2021թ. փետրվարի 11-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից՝ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 22-ին` ժամը 13:00-ին, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքում:
Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Սարուխան, Հ. Աբրահամյան 121, էլ. հասցե` sarukhan2@schools.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0264-6-00-17, 077-79-62-96 հեռախոսահամարներով:

Հասցե` գ. Սարուխան, Հ. Աբրահամյան 121

Հեռ..` 0264-6-00-17

Էլ. փոստ`