Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

12.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՙՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնավազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հունվարի 17-ից 2021 թ. փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. փետրվարի 24-ին` ժամը 15:00-ին, Արարատի մարզի Քաղցրաշենի Ս. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում. hասցեն` Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Դուրյան 18:
Տեղեկությունների համար զանգահարել` (098)99-00-63, (077) 99-56-62 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն

Հեռ..` 0235-60079, 098-990063

Էլ. փոստ`