Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար:

15.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թվականի 319-Ն որոշում

ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնավազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա մարտի 1-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Եղեգնաձորի ավագ դպրոցում. hասցեն` Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահունյան 12:
Տեղեկությունների համար զանգահարել`
(094) 38-31-83 կամ (0281) 2-36-71 հեռախոսահամարներով:

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 12

Հեռ..` 0281 2 36 71

Էլ. փոստ`