Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

01.04.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Նոր Ախուրյանի դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2021 թվականի ապրիլի 6-ից մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Յու. Ղամբարյան փակուղի 1 հասցեում։

Տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի քարտուղար` Ա. Սուվարյանին, հեռախոս` 098-62-23-26, էլեկտրոնային հասցե` norakhuryan@gmail.com ։

Հասցե` Շիրակի մարզ, Ախուրյան համայնք Յու. Ղամբարյան փակուղի 1

Հեռ..` 098-62-23-26

Էլ. փոստ`