Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում << ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

08.07.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

<< ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. ՀՀ քաղաքացիություն 2. Բարձրագույն կրթություն 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6 .աշխատանքային գրքույկի պատճենը: 7. Ինքնակենսագրություն Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի`առաջնորդվելով ՀՀ Կառավարության 11.02.2021թ. թիվ 161-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով: Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2021թ սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 15.00 բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021թ հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ,, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ -ում: Հասցեն ք. Տաշիր, Դեմիրճյան փ., շ. 8 Հեռ. 093- 77-18-30:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր,Դեմիրճյան փ., շ. 8

Հեռ..` +374 93-77-18-30