Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ Ե.ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

16.07.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ Ե.ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 11.02.2021թ. N 161-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 4-րդ կետ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ Ե.ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ի խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), 3) հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5) ինքնակենսագրություն, Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. սեպտեմբերի 1-ից 22-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից՝ Լեռնապատի միջնակարգ դպրոցում: Մրցույթը տեղի կունենա 2021թ.հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի Ե.Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ՀՀ Լոռու մարզ, գ.Լեռնապատ, 38 փոողոց 4/1: Տեղեկությունների համար դիմել. հեռ. +37493744847, էլ.հասցե՝lernapatschool@yandex.com

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Լեռնապատ, 38 փողոց 4/1

Հեռ..` +37493744847