Մրցույթ ,Վայոց ձորի մարզի,, Սարավանի հիմնական դպրոց ,,ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
15.10.2021
Հայտարարություն
Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 2-րդ , 3-րդ և 4-րդ,5-րդ,6-րդ կետերի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Սարավանի հիմնական դպրոցում
2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900 -ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19 -ին՝ ժամը 14 00-ին,
Վայոց ձորի մարզի Սարավանի հիմնական դպրոց ՊՈԱկ 3 փ.շ 23
Տեղեկությունների համար զանգահարել 091-98-22-99 հեռախոսահամարով,
էլփոստ՝ mariam.hakobyan.65@mail.ru
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ.Սարավան
Հեռ..` 091-98-22-99