Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Կոտայքի մարզի «Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի « Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպությանում
2021 թվականի հոկտեմբերի 18 -ից մինչև նոյեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9°° -ից մինչև ժամը 15°° -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 14°°-ին, Նոր Գեղիի N1 միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Ց․Խաչատրյան 4:

Տեղեկությունների համար զանգահարել
հեռախոսահամար՝ 093 37 73 21, mariam.dannielle@gmail.com
(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Գեղի Ց․Խաչատրյան 4

Հեռ..` 093 37 73 21 0224 6-21-26

Էլ. փոստ`