Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010 թիվ 319-Ն որոշում

Հայտարարություն
ՀՀ Արմավիրի մարզի « Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. Հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրի/ պատճենը (բնօրինակի հետ),
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը/ /այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով/ , որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրոթւմ է խորհրդի մյուս անդամներին,
5. Ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունվարի 18-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, « Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ – ում։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 22-ին, ժամը 15:00-ին Գայի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Գայ, Խաչատրյան 2:

Տեղեկությունների համար դիմել
Հեռախոս՝ 093-05-78-22
Էլ. փոստ՝ guidproc@mail.ru:

Հասցե` Արմավիրի մարզ գ.Գայ Խաչատրյան 2

Հեռ..` 093057822

Էլ. փոստ`