Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010 թիվ 319-Ն որոշում

Մրցույթ
«Երևանի Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարում է մրցույթ:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեները,
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը
5. մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
ա/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
բ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).
գ/ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ).
դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագրի(որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում`էլեկտրոնային տարբերակոմ), որը խորհդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին.
ե/ ինքնակենսագրություն:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունվարի 19-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ, ժամը 0900-1600, հ. 94 ավագ դպրոցի շենքում /ք. Երևան, Բաշինջաղյան 100, հեռ. 39-89-20, 091373294/ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 23-ին ժամը 1200-ին «Երևանի Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել 010-39-89-20 և 091373294 հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստ՝ school94@schools.am:

Հասցե` ք. Երևան, Բաշինջաղյան 100

Հեռ..` 010-39-89-20

Էլ. փոստ`