Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն Վարդանիձորի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010 թիվ 319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 18-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վարդանիձորի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Վարդանիձոր , 3-րդ փողոց ,շենք 20։ Տեղեկությունների համար զանգահարել 098005035, , 098083720 հեռախոսահամարներով, էլ.հասցե՝ vardanidzor@schools.am:

Հասցե` գ․ Վարդանիձոր, փողոց3, շենք 20

Հեռ..` 098005035, , 098083720 ,098919719

Էլ. փոստ`