Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

20.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) Ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում
2022թ. հունվարի 24-ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև
15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին, «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան , 2-րդ մ/շ , Ռոսիա 8/4:
Տեղեկությունների համար դիմել (094)349975, (060)740714 հեռախոսահամարներով:
Email: abovyan5@schools.am

Հասցե` Ռոսիա 8/4

Հեռ..` (094)349975 (060)740714

Էլ. փոստ`