Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ -իտնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ


‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2022 թվականի հունվարի 21-ից մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 1200-ին,‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․Նորակերտ։

Տեղեկությունների համար կապ հաստատել 093589494 հեռախոսահամարով կամ գրել norakert-qeghar@schools.am էլեկտրոնային հասցեին:

 

Հասցե` ՀՀ,Գեղարքունիքի մարզ, գ.Նորակերտ

Հեռ..` 093589494