Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց ›› ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն

23.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց ››ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

‹‹ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց ›› ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի տեղի համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1)ՀՀ քաղաքացիությունը․ 2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր)։ 2․Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝ 1) Դիմում՝ հաստատության խորհրդի անունով․ 2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․ 3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը․ 4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով․ 5) Ինքնակենսագրություն։ 1. Ինքնակենսագրություն Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում 2022թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 8 -ը ներառյալ,ինչպես նաև սեպտեմբերի 1-ից 5-ը ամեն օր, ժամը 9։00 -ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։ Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 1300-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճավան, 10-րդ փողոց, 36 շենք։ Տեղեկությունների համար զանգահարել 094646594 հեռախոսահամարին, էլհասցեն՝ ltchavan@schools.am ։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճավան, 10-րդ փողոց, 36 շենք

Հեռ..` +374 94646594