Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի <<Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն

02.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի <<Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Շիրակի մարզի << Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի պահանջների համաձայն՝ Շիրակի մարզի <<Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Հողմիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Շիրակի մարզի << Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2022 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10: 00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 06-ին՝ ժամը 14:00-ին, Շիրակի մարզի <<Գոգհովիտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, Աշոցք համայնք գյուղ Գոգհովիտի փողոց 1, շենք 18:
Տեղեկությունների համար զանգահարել 093-10-70-78 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային փոստին goghovitidproc@mail.ru
Հասցե՝ Աշոցք համայնք գյուղ Գոգհովիտի փողոց 1, շենք 18
Հեռ. ՝ 093-10-70-78 Էլ.փոստ՝ goghovitidproc@mail.ru

Հասցե` Գ Գոգհովիտ փ 1, տ 18

Հեռ..` 093107078

Էլ. փոստ`