Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն «Լիճքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Լիճքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ»
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված` պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն`«Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 14:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Լիճք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, շենք 3։
Տեղեկությունների համար զանգահարել 098 05-97-11, 093 88-29-34 հեռախոսահամարներով, էլ. հասցե` litchq@schools.am:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Լիճք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, շենք 3

Հեռ..` 094792794

Վեբ կայք` litchq.schoolsite.am

Էլ. փոստ`