Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Եղվարդի N3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հայտարարություն

02.12.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Եղվարդի N3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

<<ԵՂՎԱՐԴԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 3-րդ ,4-րդ և 5-րդ կետերի համաձայն ,,Եղվարդի N3 հիմնական դպրոց ,, ՊՈԱԿ -ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Եղվարդի N3 հիմնական դպրոցում
2022 թվականի_դեկտեմբերի 2-ից մինչև_դեկտեմբերի 22 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը_900-ից մինչև ժամը_1530-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 9- ին՝ ժամը 1100-ին,

,,Եղվարդի N3 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ ք.Եղվարդ, Երևանյան 7/2
Տեղեկությունների համար դիմել _077-307-055, elmira-vasilyan@mail.ru

Հասցե` Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 7/2

Հեռ..` (0224)21595, 099464880

Էլ. փոստ`