Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` ՀՀ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

25.01.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի 319-Ն որոշում

Մրցույթ` ՀՀ, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2023թ. փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք.; Երևան, Ծ. Իսակովի 13:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 010 58-18-94, 055833636, էլ. փոստ՝ schoolmusic13@schools.am:

Հասցե` Ծ. Իսակով 13

Հեռ..` 010581894

Վեբ կայք` https://yerevan13music.schoolsite.am/

Էլ. փոստ`