Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.01.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի << Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`
բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 145502(մեկ հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր երկու) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափ, 72751 (յոթանասուներկու հազար յոթ հարյուր հիսունմեկ ) ՀՀ դրամ աշխատավարձով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 27–ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթը տեղի կունենա մարտի 3-ին ժամը 11։30 –ին <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 12 փ. շենք 4/։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +37494322247
Տնօրեն՝ Օվսաննա Սարոյան
Հասցե` Շիրակի մարզ, Արթիկ համայնք, <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ /ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 12 փ շենք 4/
Էլ. փոստ` anushavannuh2022@mail.ru

Հասցե` Շիրակի մարզ Արթիկ համայնք <<Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ /ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 12 փ շենք 4/

Հեռ..` +37494322247

Էլ. փոստ`