‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
30.01.2023
‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2023թվականի հունվարի 30-ից մինչև 2023թվականի փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մարտի 3-ին՝ ժամը 1400-ին,‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ՀՀԳեղարքունիքիմարզ, գ․Մաքենիս։
Տեղեկությունների համար կապ հաստատել 094646594 հեռախոսահամարով կամ գրել makenis@schools.amէլեկտրոնային հասցեին:
Հասցե` ՀՀԳեղարքունիքիմարզ, գ․Մաքենիս։
Հեռ..` +(374)94646594