Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վեդի համայնքի «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0.5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:

30.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պարուսույցի 0.5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Պարուսույցի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30.01.2023թ-ից մինչև 24.02.2023թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով Վեդի համայնք Պուշկին 7 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա մարտի 3-ին ժամը 1400-ին Վեդի համայնքի «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Վեդի համայնքի Պուշկին 7:
Էլեկտրոնային հասցե vedutiv1nuh@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-04-28-23 հեռախոսահամարով:

Հասցե` Պուշկին 7

Հեռ..` 093-04-28-23

Վեբ կայք` vedutiv1nuh@mail.ru

Էլ. փոստ`