Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալություն

08.05.2019

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալություն, որը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 11-ին ժամը 15:00-ի ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20 հասցեում /համայնքապետարանի վարչական շենք/:
Վարձակալություն լոտ N 1. Վարձակալության է դրվում 11-004-0251-0096 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0.94618 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0.94618 հա մակերեսի համար վարձակալության գին սահմանել 10000 ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:
Վարձակալություն լոտ N 2. Վարձակալության է դրվում 11-004-0251-0097 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, 1.32351 հա մակերեսով հողամասը: Հողամասի 1.32351 հա մակերեսի համար վարձակալության գին սահմանել 10000 ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:
Վարձակալություն լոտ N 3. Վարձակալության է դրվում 11-004-0251-0099 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ, 0.22045 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0.22045 հա մակերեսի համար վարձակալության գին սահմանել 5000 ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:

Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր / 5000 ՀՀ դրամի չափով/ և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, մրցույթային հանձնաժողովին:
Մրցույթի հայտերի ընդունումը և գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, այսինքն` հունիսի 5-ին, ժամը 18:00-ն:
Մրցույթի անցկացման օրը մինչև մրցույթի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով:
Մրցույթի մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, հեռախոս /0266/ 22393:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20

Հեռ..` +374 266 22393

Վեբ կայք` noyemberyan.am

Էլ. փոստ`