Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աննա Եդիգարյանի դեմ հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ

07.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 59 -րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Նոյեմբերյան համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անցկացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված Ձեր կողմից թույլ տրված խախտումների հիմքով:

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2020 թվականի օգոստոսի 17-ին, ժամը` 10։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Նոյեմբերյանի համայնքապետարան, հասցե` ք. Նոյեմբերյան, փ. Երևանյան, շ. 4, 1-ին հարկ, 1-ին սենյակ:

Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Կից ներկայացվում է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 03․08․2020 թվականի թիվ 304-Ա որոշումը։

Հասցե` ՝ ՀՀ Տավուշի մարզ ք.Նոյեմբերյան Երևանյան 4

Հեռ..` +374 66 2 23 93

Վեբ կայք` noyemberyan.am

Էլ. փոստ`